ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 24-ին, կազմել է 485.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.17 դրամ (աճել  է 0.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.70 դրամ (աճել է 3.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 240.29 դրամ, ոսկի՝  19,988.16 դրամ, պլատին՝ 12,338.37 դրամ: