Հայաստանը երկրում իսկապես ազատ եւ ժողովրդավարական ընտրություններից հետո հետեւում է Վրաստանին նման ճանապարհով: Այս մասին Լատվիայի խորհրդարանում ելույթ ունենալիս ասել է երկրի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչը:

«Վրաստանը հաստատուն կերպով կանգնած է եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին, եւ Հայաստանը ակտիվորեն նույն ճանապարհով է գնում իսկապես ազատ եւ ժողովրդավարական ընտրություններից հետո: Լատվիան այսուհետեւ եւս  ամեն տեսակի աջակցություն կցուցաբերի նրանց խիզախությանը եւ բարեփոխումներ անցկացնելու վճռականությանը»,- հայտարարել է նա:

Ռինկեւիչը, միաժամանակ, շեշտել է, որ անչափ կարեւոր է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: