ՀՀ հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է նախկին պատգամավոր, նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ NEWS.am–ի տեղեկություններով՝ այս գործով Պողոսյանը դեռևս որևէ դատավարական կարգավիճակ չունի։
Նշենք, որ Պողոսյանին վերագրվող օֆշորային հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել 2016թ. մայիսին, սակայն 8 ամիս անց գործի վարույթը կարճվել էր ՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Նախկին պաշտոնյան մեղադրվում էր Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու եւ պաշտոնը սեփական գործի զարգացման համար օգտագործելու համար ՝ թաքցնելով եկամուտները։





























