Apple ընկերությունը իր Project Titan նախագծից ավելի քան 200 աշխատակցի է ազատել, հայտնում է CNBC-ն:

Project Titan-ի շրջանակում աշխատանքներ էին տարվում անվարորդ ավտոմեքենաների ստեղծման ուղղությամբ, եւ հիմա աշխատակիցների մի մասը կա՛մ ազատվել է, կա՛մ տեղափոխվել Apple-ի այլ նախագծեր: Ընկերությունում ազատումները պատճառաբանել են պլանային վերակազմավորմամբ, ինչպես նաեւ մի շարք մասնագետների վերաուղղորդմամբ 2019 թվականին Apple-ի համար աշխատանքի ավելի առաջնահերթ ուղղություններ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Apple-ը հրաժարվել էր սեփական անվարորդ ավտոմեքենայի ստեղծումից, դրա փոխարեն ընկերությունը սկսել էր զբաղվել այլ ավտոարտադրողների համար ծրագրային ապահովման համակարգերի մշակմամբ: