Մալթայում բլոքչեյն-ինդուստրիայի զարգացումը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել երկրի տնտեսությանը, կարծում են Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները: Նրանք կղզի են այցելել, որից հետո հայտնել են փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերի մասին, հայտնում է Coingeek-ը:

ԱՄՀ ներկայացուցիչները շեշտել են, որ տեղական ֆինանսական կարգավորողը արդեն լուրջ ճնշման տակ է հայտնվել հանցավորության բարձր մակարդակի պատճառով: Ֆինանսական ընկերությունների աճող թիվը, նոր արտադրանքի, իրավական միջավայրի արագ աճը եւ աշխատաշուկայի խստացումը լրջորեն ծանրաբեռնում են Մալթայի ֆինանսական ծառայությունների հարցերով վարչությունը, համոզված են փորձագետները:

Նրանք հավելել են, որ ներդրումների դիմաց քաղաքացիության վաճառքը նույնպես սպառնում է երկրի ֆինանսական կայունությանը: Առանց պատշաճ զգոնության եւ շուկայի վերահսկման բարձր ստանդարտների՝ Մալթան «կրակի հետ է խաղում», եզրափակել են ԱՄՀ վերլուծաբանները: