Իրանին հակաօդային պաշտպանության C-300 համալիրների առաքման համար ստացված ավանսը կարող է վերադարձվել այլ համարժեքով՝ զինամթերքի առաքումներով: Այդ մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրիեւը:
«Նախավճարի վերադարձման բանակցություններն այժմ ընթանում են, քննարկվում են վերադարձի ձեւերն ու եղանակները: Գործընկերները կարող են գումարի դիմաց այլ սպառազինություն պահանջել, որի առաքումն արգելված չէ Անվտանգության խորհրդի բանաձեւերով»,- ասել է Դմիտրիեւը:
Նա նկատել է, որ ռազմա-տեխնիկական համագործակցությունը Իրանի հետ չի դադարեցվել: «Բանաձեւը շատ բան է արգելում, բայց կան ուղղություններ, որոնցով կարելի է առանջ գնալ»,- նշել է դաշնային ծառայության տնօրենը:





























