Էրվին Շրեդինգերը 1935 թվականին աշխարհին առաջարկել է «մտային փորձ», որը պետք է նկարագրի պարադոքսը քվանտային ֆիզիկայում։ Մաքս Պլանկի ինստիտուտի գիտաշխատողներն առաջարկել են  հետազոտության իրենց օպտիկական տարբերակը, որում «կենդանի և մահացած» կենդանու դերը կատարում են լազերի իմպուլսները, հայտնում է Planet Today–ը։  «Եթե հենվենք Շրեդինգերի առաջարկած մտքերի վրա՝ միկրոսկոպիկ մասնիկները, օրինակ՝ առանձին ատոմները, կարող են միաժամանակ գտնվել երկու տարբեր վիճակներում։ Գիտության մեջ մենք դա անվանում ենք սուպերդիրք։ Բացի այդ, երբ այդ մասնիկները փոխգործակցում են մակրոսկոպիկ տարրերի հետ, դրանք կարող են դառնալ «խառնակ», իսկ ահա մակրոսկոպիկ տարրերը կարող են անցում կատարել այլ՝ «սուպերդիրքի» վիճակի»,– պատմում է նոր գիտական աշխատանքի ղեկավար Ռեմպեն։

Շրեդինգերն առաջարկել է փոքր–ինչ երեւակայել եւ ներկայացնել կատվին, որը նստած է արկղի մեջ։ Տարրալուծվող ռադիոակտիվ ատոմը պետք է կառավարեր էլեկտրաշղթան, իսկ հոսանքի հարվածը սպաներ կատվին։ Բայց մենք չենք կարող հասկանալ, թե հատկապես որ պահին է  դա տեղի ունենում, քանի որ գտնվում ենք արկղից դուրս, այլ ոչ թե ներսում։

Ստացվում է, որ քանի դեռ մարդը չի բացել արկղը, նրա համար կատուն միաժամանակ կենդանի է եւ մահացած։ Իհարկե, նման սուպերդիրքը «հակասում է մեր փորձին», ավելացնում է Ռեմպեն։ Գիտնականն իր թիմի հետ միասին որոշել է Շրեդինգերի փորձ կատարել՝ չօգտագործելով խեղճ կենդանուն. հետազոտությունն անցկացվել է տեխնիկական այլ մակարդակում։ Դրա համար ստեղծվել է հատուկ լաբորատորիա՝ վակուումային  խցիկով, դրանում գտնվել են նաև բարձր ճշգրտության լազերներ, որպեսզի գիտնականները կարողանան կառավարել առանձին ատոմը։  Երկու հայելիներից պատրաստված օպտիկական ռեզոնատորը գտնվել է 0.5 միլիմետր հեռավորության վրա  եւ  կարող էր որսալ այդ ատոմը։ Մասնագետները լազերային իմպուլսն ուղղել են  ռեզոնատորին, ինչի արդյունքում ատոմի հետ փոխգործակցության հետեւանքով գիտնականների համար այն արտացոլվել է։ Փորձի ավարտին արտացոլված լույսի եւ ատոմի միջեւ  տեղի է ունեցել սպասված խառնաշփոթը։ Եթե չափենք ատոմը, օպտիկական իմպուլսը կարող է գտնվել սուպերդիրքի վիճակում՝ ինչպես կատուն։