Համաձայն Digital Trends-ի՝ Tesla-ն շուտով կունենա ավտոմեքենայի վարման «ընդլայնված հրավերի» գործառույթ, անգամ երբ ղեկին ոչ ոք չկա, տեղեկացնում է MIGnews-ը։
Թվիթների շարքում Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը տեղեկացրել է, որ այդ գործառույթը 2019թ. հունվարին հավանության է արժանացել։
Ըստ Մասկի՝ Summon գործառույթը թույլ կտա տրանսպորտային միջոցներին հասնել տիրոջ հեռախոսի գտնվելու վայր։ Ըստ Մասկի՝ մեքենան կհետեւի հեռախոսին «ինչպես ընտանի կենդանի», եթե մեքենայի տերը սեղմած պահի «Summon» կոճակը Tesla-ի հավելվածում։





























