Սարատովի մոտ գտնվող սրճարաններից մեկում պայթյունից տուժածների թիվն ավելացել է եւ կազմել 22 մարդ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԱԻՆ-ին։
Նրանցից վեցը գտնվում է ծանր վիճակում։
Շաբաթ օրը Սարատովի մոտ գտնվող սրճարանում հարսանիքի ժամանակ պայթել է գազի կաթսան օժանդակ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։




























