Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սոցցանցերը տեղեկատվություն են հավաքում իրենց օգտատերերի մասին։ Այդ տեղեկությունն օգտագործվում է, մասնավորապես, կոնկրետ մարդու շահերին համապատասխանող անհատական երաշխավորությունների, այնպես էլ անհատականացված գովազդի ցուցադրման համար։ Ինչպես ցույց է տվել Pew Research Center-ի հետազոտությունը, մեծահասակ ամերիկացիների մեծ մասը հավատում է, որ սոցցանցերը հեշտությամբ են որոշում իրենց ծագումը, հոբբին եւ շահերը, քաղաքական ու կրոնական հայացքները, գրում է Կոմերսանտ-ն։

Նրանց իրենց ճշմարտացիության մեջ համոզվելու գործում օգնել է Facebook-ը, որն օգտատերերի համար հնարավորությւոն է ստեղծել ծանոթանալու այն գործոնների հետ, որոնք ազդում են ցուցադրվող գովազդի վրա (բիզնես, հոբբի, կենսակերպ եւ այլն)։ Պարզվել է, որ հարցվողների 74%-ը, ցուցակին ծանոթանալով, խոստովանել է, որ իրեն հարմար չի զգում այն բանից, որ Facebook-ը հավաքում է այդ ինֆորմացիան։

Գովազդային նախապատվությունների ընդհանուր քանակը, որոնք արտացոլում են օգտատերերի մասին հավաքված տվյալները, հարցվողների մեկ երրորդի պարագայում գերազանցում է 20-ը։ Առաջին հերթին այդ կարգում հայտնվել են նրանք, ովքեր օրը մի քանի անգամ մտնում են Facebook կամ գրանցված են արդեն ավելի քան տասը տարի։