Իրանի մայրաքաղաքում ձերբակալել են մի անձի, ով Իսլամական Հանրապետությունում իրականացնում էր ԿՀՎ առաջադրանքը: Այդ մասին հայտարարել է Իրանի ինֆորմացիայի նախարար Խոջաթոլեսլամ Հեյդար Մոսլեհին:

Նրա խնդիրն է եղել տեղեկություններ հավաքել Իրանում տեղի ունեցող զանգվածային հուզումների մասին: Գործակալը, ում անունը չի հրապարկվում, ձերբակալվել է փետրվարի 14-ինն, երբ Թեհրանում ընդդիմությունը հերթական բողոքի ակցիան էր անում:

Փետրվարի 14-ին իրանական ընդդիմությունը բողոքի ակցիաներ էր իրականացնում՝ ի նշան համերաշխության Թունիսի եւ Եգիպտոսի ցուցարարների: Ակցիան վերաճել էր ընդհարումների, արդյունքում երկու մարդ մահացել էր: