Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի կազմակերպիչները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ներառել են համաժողովի 33 գլխավոր իրադարձությունների մեջ:

ՀՏՀ կայքում նշվել են 33 իրադարձություններ, որոնք ազդեցություն են ունեցել աշխարհի վրա: «Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպումն օգտագործել են հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն առաջ մղելու համար»,- նշված է համաժողովի կայքում: