ՀԱՊԿ ղեկավարության հետ կապված խնդիրները պետք է լուծեն երկրի ղեկավարները։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի քաղաքական եւ ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ բավականին մեծ ներդրում ունի։ Որպես լիիրավ անդամ՝ Հայաստանի Հանրապետությունը բավականին լուրջ ներդրումներ է արել՝ ռազմաքաղաքական կոմպոնենտների, այսինքն հավաքական ուժերի, տարածաշրջանային խմբավորումների, հակաօդային  պաշտպանության զարգացման առումով։  Այդ առումով ՀԱՊԿ ղեկավարության հետ կապված խնդիրները պետք է լուծեն երկրի ղեկավարները։ Եվ այդ խնդիրը մենք պետք է տանք մեր երկրի ղեկավարներին»,- ասաց նա։