Գլենդեյլի Գրիֆիտ զբոսայգում մարտի 6-ին Դարֆուրի ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված միջոցառում  տեղի կունենա:

Ակցիայի կազմակերպիչը Գլենդեյլի հայկական եկեղեցին է: Ինչպես նշել է կազմակերպիչներից Վազգեն Մովսիսյանը, այսօր իրենք ականատես են լինում  Հայկական  ցեղասպանության  կրկնությանն աշխարհի տարբեր ծայրերում: «Մենք` հայերս, պետք է տագնապ բարձրացնենք սրա համար»,- ասել է նա, նաեւ ընդգծել Դարֆուրի փախստականներին  աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: «Ինչ-որ ժամանակ սովյալ դարձած հայերի սերունդներն այսօր այլ սովյալների են օգնում»,- ասել է Մովսիսյանը: