ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ է ստեղծվել:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:
Աշխատանքային խումբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Խմբում ընդգրկված է 18 մարդ, որից 5-ը Եկեղեցու ներկայացուցիչներ:





























