Եվրահանձնաժողովը երեքշաբթի օրը հաղորդել է, որ ստացել է առաջին զեկույցները ինտերնետային ընկերություններից, այդ թվում՝ Google-ից, Facebook-ից եւ Twitter-ից, որոնք վերաբերում են  ցանցում ապատեղեկատվության դեմ պայքարի՝ իրենց ներկայացրած պահանջներին։ Պաշտոնյաները նշել են որոշակի առաջընթաց՝ կեղծ հաշիվների հեռացման ուղղությամբ, սակայն նրանք ընկերություններից սպասում են լրացուցիչ միջոցների, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

2018 թ. հոկտեմբերին, ԵՀ-ի առաջարկությամբ, ինտերնետ-ընկերությունները ստորագրեցին ապատեղեկատվության դեմ պայքարի պրակտիկայի օրենսգիրքը:

«Այսօր Google-ը, Facebook-ը, Twitter-ը, Mozilla-ն եւ գովազդային ոլորտը ներկայացնող միավորումները ներկայացրեցին իրենց առաջին զեկույցներն այն միջոցների վերաբերյալ, որոնք նրանք կիրառում են ապատեղեկատվության դեմ պրակտիկայի օրենսգրքին համապատասխանելու համար: Չնայած ԵԽ-ն ողջունում է ձեռք բերված առաջընթացը, նա նաեւ կոչ է անում կոնվենցիան ստորագրողներին՝ ակտիվացնել իրենց ջանքերը 2019 թվականին եվրոպական ընտրությունների նախաշեմին», - ասված է ԵԽ-ի հաղորդագրության մեջ:

Եվրոպական պաշտոնյաները մատնանշում են, որ «որոշակի առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես, կեղծ հաշիվների հեռացման եւ ապատեղեկատվություն տարածող կայքերի տեսանելիության սահմանափակման ուղղությամբ»:

«Սակայն անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել քաղաքական հայտարարությունների լիարժեք թափանցիկության ապահովման համար՝ նախքան Եվրամիության բոլոր անդամ պետություններում ԵԽ քարոզարշավի մեկնարկը՝ ապահովելու համար տվյալ հարթակներ մուտքի պատշաճ չափով հասանելիություն՝ հետազոտական նպատակներով,   եւ պատշած համագործակցություն՝ հարթակների եւ առանձին անդամ-պետությունների միջեւ», -գտնում են ԵՀ-ում: