Իրանի կառավարությունը պատրաստվում է արգելել տեղական ֆինանսական կարգավորիչի համաձայնությունը չստացած կրիպտոտարադրամների կիրառումը։ Երկրի կենտրոնական բանկը նախատեսում է սահմանափակումներ սահմանել քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան բանկային հաշիվներում 10 հազար դոլարից ավելի գումար պահել, հաղորդում է РБК-ն։
«Կրիպտոտարադրամային դրամապանակները կօգտագործվեն միայն պահելու եւ փոխանցման համար, իսկ դրանց ինտեգրումը ծառայություններին՝ թվային փողերը որպես վճարման միջոց օգտագործելու համար, կարգելվի»,-ասված է կրիպտոտարադրամների մասին օրինագծում։
Այս պահին հայտնի չէ, թե որ թվային փողերն են հաստատվելու, բայց CoinDesk- ի տվյալներով, բիթքոինի օգտագործումը, որպես վճարման միջոց, կարգելվի։ Տեղի հասարկայնությունը նման որոշում չէր սպասում կառավարությունից։ «Դա կարող է բացասական ազդեցություն գործել բիզնեսի վրա, որը բիթքոինով միջոցներ է ընդունում օտարերկրյա հաճախորդներից», - ասել է պարբերականի աղբյուրը:
Նա ավելացրել է, որ կենտրոնական բանկի միջոցները կարող են ուղղված լինել մրցակցությունից Իրանի ազգային կրիպտոտարադրամի պաշտպանությանը: Հետեւաբար, սթեքլքոինների օգտագործումը կարող է եւս արգելվել: Փոխանակման կետերը պարտավորվելու են ստանալ հատուկ լիցենզիա, իսկ առքուվաճառք նրանք կարող են իրականացնել միայն այն կրիպտոտարադրամներով, որոնք ցուցակում կլինեն:
Ավելի վաղ համացանցում լուր էր տարածվել, որ Իրանն իր ազգային կրիպտոտարադրամը կներկայացնի «Էլեկտրոնային բանկային եւ վճարային համակարգեր» համաժողովում, որը տեղի կունենա Թեհրանում, հունվարի 29-30-ը: Մետաղադրամը նախատեսվում է թողարկել մի քանի փուլով:





























