Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւին եւ Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Ա. Ավդեեւին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցության համար:
Կողմերը քննարկվել են ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը եւ մարտավարական զորավարժությունների նախապատրաստման աշխատանքները:





























