Նիդեռլանդների բնակիչները մյուս եվրոպացիներից ավելի հաճախ են խաղում առցանց խաղեր կամ ներբեռնում ինտերնետ կայքերից. 44 տոկոսը դա պարբերաբար է անում։ Նրանք մյուս եվրոպացիներից ավելի հաճախ են առցանց  տեսանյութեր նայում (82 տոկոսը գրանցված է վճարովի վիդեո ծառայություններում), ինչպես նաեւ առցանց վաճառում են իրենց իրերը կամ ծառայությունները, այդ թվում կազմակերպում են հին իրերի առցանց վաճառք, դրանով զբաղվում է Նիդեռլանդների բնակչության 35 տոկոսը, հաղորդում է Եվրոստատը։

Սոցկայքերի օգտագործման հարցում հոլանդացիներն առաջնությունը կիսում են դանիացիների հետ. Այդ երկրների բնակչության 79 տոկոսը իրենց հաշվեհամարն ունեն առնվազն մեկ սոցիալական կայքում եւ պարբերաբար օգտվում են դրանից։