Սիրիայի քրիստոնյաները սկսել են վերականգնել Քեսաբ քաղաքում՝ լեռնային Լաթաքիայում գտնվող  Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին: Սա հայկական պաշտամունքային կառույց  է՝ տարածաշրջանի չորս գլխավոր եկեղեցիներից մեկը: 2014 թվականին զինյալները թալանեցին եւ այրեցին հայկական պաշտամունքային կառույցը: Զինյալները քաղաքը գրավելուց հետո, առաջին հերթին, թալանեցին եւ այրեցին քրիստոնեական եկեղեցիները եւ ոչնչացրեցին ամեն ինչ, ինչը մշակութային եւ պատմական արժեք ուներ:

Կառավարական զորքերը երեք ամսից ազատագրեցին քաղաքը: Քաղաք վերադարձած բնակիչները իրենց տները փլատակներում գտան, սակայն սկզբում որոշեցին հենց եկեղեցիները վերականգնել: Վերակառուցման համար գումարները հավաքվեցին ողջ աշխարհից, գրում է  «Զվեզդա»-ն:

«2014-ին, երբ զինյալները մոտեցան քաղաքին, մենք նախապես տեղեկացանք այդ մասին եւ հասցրեցինք տարհանել բոլոր բնակիչներին եւ նրանք դատարկ քաղաք մտան: Նրանք չխնայեցինք մեր եկեղեցին, ամեն ինչ ավերեցին եւ թալանեցին», - ասել է Մարեկ Զարաթյանը՝ հայական եկեղեցու վանահայրը:

Ահաբեկիչները գրեթե մինչեւ հիմքն ավերել են նաեւ եկեղեցու Մշակույթի տունը: Մինչեւ պատերազմը այդտեղ գրադարան է եղել, ինչպես նաեւ մանկական երաժշտական դպրոց: Բնակիչները որոշել են չվերականգնել այս շենքը եւ թողնել որպես զինյալների վայրագության վկայություն: