2011 թվականի Մաքսային կարագավորման մասին ռուս-վրացական  համաձայնագիրը թույլ կտա Հայաստանից ապրանքների համար եւս մեկ տարանցիկ միջանցք բացել: Հունվարի 30-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ փոխարտգործանախարար Գրիգորի Կարասինը:

Նա նշեց, որ իրենք մտադիր են իրականացնել իրենց ստանձնած պարտավորությունները:

«Շատ կարեւոր է լինելու Շվեյցարիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը: Նման հանդիպումը տեղի կունենա առաջիկայում՝ փետրվարին, Ժնեւում», - ասաց Կարասինը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ տարածաշրջանում խնդիրներ կան եւ  մի շարք պետությունների քաղաքական կարգավիճակի վերաբերյալ տարաձայնություններ, ինչպես նա կա Հարավային Օսիայի խնդիրը, որի տարածքով պետք է անցնի միջանցքը:
 «Սա նուրբ հարց է, որը քննարկելու ենք», - նկատեց նա: