Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման հարցով ստեղծված կառույցների շրջանակում բավականին լավ համագործակցում է ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ: Հունվարի 30-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ փոխարտգործանախարար Գրիգորի Կարասինը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին միջնորդների հայտարարությանը՝ Կարասինը նշեց, որ հարկավոր է փոխադարձ վստահություն ձեւավորել, ինչպես նաեւ բարդ խնդիրների խաղաղ կարգավորմանը ձգտել:





























