Ամերիկյան Creative Artists Agency գործակալությունը 30 միլիոն դոլար է ներդնում Epic! ընկերության մեջ, որի համահիմնադիրներից մեկը Սուրեն Մարկոսյանն է։

Epic!-ը ընթերցանության հարթակ է, առցանց գրադարան՝ մինչեւ 12 տարեկան երեխաների համար։ Տվյալ պահին հարթակում կարելի է գտնել 250 հրատարակիչների 35 000 աուդիոգիրք եւ տեսանյութ՝ հայտնում է Forbes-ը։

Creative Artists Agency-ն ազդեցիկ ամերիկյան գործակալություն է, որն աշխատում է Լոս Անջելեսից տաղանդների եւ մարզիկների հետ։