Հայաստանի պաշտպանության նախարարության օտար լեզուների կենտրոնում այսօր՝ փետրվարի 25-ին  բացվել է ռուսաց լեզվի լսարան:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ ռուսաց լեզվի նորաբաց լսարանը ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն կտա Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ կատարելագործել ռուսաց լեզվի իմացությունը: