Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել լսել ԵՄ-ին, ՄԱԿ-ին եւ ամերիկյան նախկին պաշտոնյաներին։ Ընդ որում, նա նշել էԹրամփի եւ Իրանի հարցով հետախուզական համայնքի դիրքորոշումների տարբերությունը։
Իր թվիթում Զարիֆը ոչ առանց հեգնանքի նշում է․ «Այդ անհարմար պահը, երբ Դոնալդ Թրամփի հատուկ ծառայությունները հակասում են այն ամենին, որ նա եւ իր վարչակազմի սադրիչները, ինչպես նաեւ իսրայելցիները խոսում են Իրանի մասին։
#ThatAwkwardMoment
— Javad Zarif (@JZarif) January 30, 2019
When @realDonaldTrump's own intelligence agencies contradict what he, the warmongers in his admin, and the Israelis say about Iran. He should have listened to the EU, the UN, and former US officials all along. pic.twitter.com/fszNJfCnen
Նշենք, որ նախօրեին Սենատում, զեկույց ներկայացնելով գլոբալ սպառնալիքների մասին, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսն ասել էր, թե ներկայում Իրանը միջուկային գործունեություն չի ծավալում, իսկ ԿՀՎ-ի ղեկավար Ջինա Հասփելը նշել էր, որ Իրանը տեխնիկապես կատարում է 2015թ․ համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։





























