Շիրակի մարզում մեկնարկել է առարկայական օլիմպիադաների մարզային փուլը:
Օլիմպիադան կանցկացվի 14 առարկաների գծով`մինչեւ մարտի 11-ը: Այս տարի նորություն է ռազմագիտություն առարկայի ընդգրկումը: Ընդհանուր հաշվով 14 առարկաների համար հայտ են ներկայացրել ամբողջ մարզից 1000 աշակերտ:
Ըստ կրթության ոլորտի մասնագետների` այս ցուցանիշը ամբողջ մարզի համար այնքան էլ գոհացնող չէ: Ու ամեն տարի այս մասնակիցների թիվը գնալով նվազում է, ինչը նշանակում է, որ ժամանակակից տեղեկատվական տեղնոլոգիաների դարում գնալով ավելի ու ավելի քիչ են կարդում աշակերտները:
Մարզային փուլն հաղթահարողների ու հանրապետական փուլի մասնակցողների թիվն ավելի սակավաթիվ կլինեն: Քանի որ հարցերն ընդգրկված չեն ծրագրից, ավելի շատ տրամաբանական բնույթի են:




























