Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան պաշտոնապես հիմնել են Իրանի հետ վճարումների հատուկ թիրախային մեխանիզմ, որը կկոչվի INSTEX, հայտնում է NDR-ն:

Presse Portal-ում հրապարակված հեռուստառադիոընկերության հաղորդագրության մեջ նշված է, որ Իրանի հետ վճարումների մեխանիզմը կկոչվի INSTEX՝ «Առեւտրային փոխանակումների աջակցության գործիք»:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտարարել էր, որ մեխանիզմի ստեղծումը չափից ավելի է ձգձգվում: ԵՄ-ում նախապես հայտարարում էին, որ աշխատանքը, հնարավոր է, կավարտվի մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի վերջը: