ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 93 հարց, միջազգային 7 պայմանագիր: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 25-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են 4-րդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ փետրվարի 28-ից մարտի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 16 հարց:
Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ փետրվարի 28-ից մարտի 3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն փետրվարի 28-ի ԱԺ նիստում:





























