Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան, որտեղ համագործակցության հուշագիր Քյոլնի տեխնիկական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջեւ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Շտեֆան Հերցիգը: Համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպումից հետո ստորագրվել է համագործակցության հուշագիրը:
Հուշագիրը ստորագրել են Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգը եւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Համալսարան այցից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:











