Խորհրդային զորքերը 1990 թվականի հունվարին Բաքվի անկարգությունները դադարեցրեցին, երբ այդ քաղաքում ջարդում էին հայերին: Այս մասին «Նոր շաբաթ» թերթին տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը:

ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահը, խոսելով Կովկասի մասին, առանձնացրել է երեք պետություն, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը. «Ողջ Կովկասը` Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը»:

Ավելին, Գորբաչովի խոստովանությամբ,  ԼՂ հակամարտության հիմքը դրվել է Լենինի ու Ստալինի օրոք: