Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի վարձկանները Տրիպոլիում ուրբաթօրյա աղոթքից հետո ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով France-Presse-ին:
Տրիպոլիի արեւելյան արվարձաններից մեկի բնակչի խոսքով, ամենաքիչը 5 մարդ է սպանվել:
Նշենք, որ երկրում հուզումները սկսվել են դեռեւս փետրվարի 15-ից:





























