Մայիսին ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանում կսկսի մեկ այլ ծրագիր՝ EDMC (ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն): Նոր ծրագրի ֆինանսավորումը ավելի մեծ կլինի նախորդ՝ USAID/CAPS (Մրցունակ մասնավոր հատված) ծրագրի ֆինանսավորումից։
Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման։
Նրա խոսքով՝ նոր ծրագիրը կլինի 20 մլն դոլարի շրջանակներում, գուցե՝ ավելի, մինչդեռ նախորդ՝ CAPS ծրագրի ֆինանսավորումը մոտ 15 մլն դոլար էր։
Հիշեցնենք, որ CAPS ծրագրի հնգամյա ժամկետը լրացավ այսօր՝ փետրվարի 25-ին։




























