ԱՄՆ-ը չի համարում, որ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի կողմից ստեղծված հատուկ ֆինանսական մեխանիզմը կազդի Թեհրանի դեմ «առավելագույն ճնշման» քարոզչության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը՝ հայտնում է Reuters-ը։

«Մենք չենք սպասում, որ մեխանիզմը որեւէ ազդեցություն կունենա առավելագույն տնտեսական ճնշման քարոզչության վրա»,- նշել է նա՝ հավելելով, որ Պետդեպը ուշադիր հետեւում է հաղորդագրություններին, որպեսզի ավելին իմանա մեխանիզմի մասին։ Նա նաեւ ասել է, որ կազմակերպությունները, որոնք Իրանի հետ գործունեություն են իրականացնում այն ոլորտներում, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, վտանգ կա, որ կկորցնեն ԱՄՆ ֆինանսական համակարգին հասանելիությունը եւ ամերիկյան ընկերությունների հետ բիզնես վարելու հնարավորությունը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան պաշտոնապես ստեղծել են Իրանի հետ հաշիվների նպատակային մեխանիզմ, որը կկրի INSTEX անվանումը։