Եվրամիության երկրները պայմանավորվել են Լիբիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնի է դարձել այսօր՝ փետրվարի 25-ին Բեռլինի դիվանագիտական շրջանակներից:

Ըստ այդմ, պաշտոնապես պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ սկզբին: Նախատեսվում է էմբարգո մտցնել Լիբիա զենք եւ զինամթերք ներմուծելու վրա, որը կարող է օգտագործվել ցուցարարներին ճնշելու համար:

Բացի այդ, ամենայն հավանականությամբ, կսառեցվեն Մուամար Քադաֆիի բանկային հաշիվները եւ կարգելվի նրա մուտքը ԵՄ երկրներ: