Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի բնակիչները Մոսկվայում յուրտ են խփել: Ակցիայի մասնակիցները արդար ընտրություններ են պահանջում:
Ակցիայի շրջանակներում շամանները «Արդար Ռուսաստանի» առաջնորդին անիծելու ծես են կատարել:
Նման բողոքի ակցիաներ «Արդար Ռուսաստանի» դեմ նախկինում անցկացվել են նաեւ այլ քաղաքներում` Եկատիրինբուրգում, Պերմում եւ Նիժնի Նովգորոդում: Այդ միջոցառումներիւ ժամանակ մասնակիցները Միրոնովի` Դաշնային խորհրդի ներկայացուցչի պաշտոնը թողնելու համար ստորագրություններ են հավաքել:




























