Ռուսաստանն առաջարկում է Եվրասիական տնտեսական միության գործընկերներին ստեղծել ինտերնետ-ռեսուրսներ կրթության, գիտության, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում, ինչպես նաեւ թվային հարթակ միության երկրների փոքր ու միջին բիզնեսի համար, տեղեկացրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք մեր մասնակիցներին առաջարկել ենք աշխատանք չորս առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերով, դրանցից երկուսը կարող են արդեն իրականացվել թվային օրակարգի շրջանակում։ Խոսքը Եվրասիական ինտերնետ-ռեսուրսների ստեղծման մասին է, ինչը, իմ կարծիքով, շատ կարեւոր է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում եւ փոքր ու միջին բիզնեսի համար թվային հարթակում»,- ասել է Մեդվեդեւը՝ ելույթ ունենալով «Թվային օրակարգ 2.0, Եվրասիայի ինովացիոն էկոհամակարգ» համաժողովում։





























