Միլիոնավոր իրանցիներ են մասնակցում 1979 թվականի Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին նվիրված համազգային հանրահավաքներին, փոխանցում է Mehr գործակալությունը:
Ամբողջ երկրում իրանցիները փողոցներ են դուրս եկել այս իրադարձությունը նշելու, արարողությունը սկսվել է տեղական ժամանակով 9:27-ին, երբ Իրանի հանգուցյալ հիմնադիր Իմամ Խոմեյնին 1979 թվականին աքսորից Փարիզ է վերադարձել:
Իրանում այս տոնն ամեն տարի նշվում է փետրվարի 1-ից 11-ը, որը հայտնի է «Տասնօրյա լուսաբաց» անունով, որը փառաբանում է Արեւմուտքի ազդեցությունից Իրանի անկախության գաղափարը:
Արարողությանը մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հասարակության բոլոր շերտերից հազարավոր մարդիկ:































