Գերմանիան Ռուսաստանին կոչ է անում հետեւել ՓՄՀՀՊ-ի  պայմաններին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

«Վերջին 60 օրվա ընթացքում ռուսների վարքագծում որեւէ փոփոխություն չենք նկատել», - ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի: Գերմանիան կարծում է, որ միակ միջոցոը, որով Ռուսաստանը կարող է փրկել համաձայնագիրը, թեւավոր հրթիռների համակարգի հետ կապված մտավախությունները վերացնելն է, ինչը Միացյալ Նահանգներին դրդել է դուրս գալ պայմանագրից:

Նշենք, որ ԱՄՆ-ի լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր հայտարարելու է, որ երկիրը դուրս է գալիս ՓՄՀՀՊ-ից: Վաշինգթոնը կարծում է, որ ռուսական 9Մ729 հրթիռները խախտում են պայմանագրի դրույթները:

Դեկտեմբերին ԱՄՆ-ն ՌԴ-ից պահանջել էր հետեւել ՓՄՀՀՊ-ի  պայմաններին՝ հակառակ դեպքում սպառնալով դուրս գալ դրանից: Վաշինգթոնը Մոսկվային «վարքագիծը փոխելու համար» 60 օր ժամանակ է տվել, որն ավարտվում է փետրվարի 2-ին: Ռուսաստանը կտրականապես հերքում է Պայմանագրի խախտման վերաբերյալ մեղադրանքները: