ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսում է ՓՄՀՀՊ-ից դուրս գալու գործընթացը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռուսաստանը չափազանց երկար ժամանակ անպատիժ կերպով խախտել է ՓՄՀՀՊ-ն՝ գաղտնի մշակելով եւ տեղակայելով արգելված հրթիռային համակարգը, որն ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեր դաշնակիցների եւ արտասահմանում գտնվող զորքերի համար: Վաղը ԱՄՆ-ն կդադարեցնի ՓՄՀՀՊ-ի շրջանակում իր պարտավորությունները եւ կսկսի դրանից դուրս գալու գործընթացը, որի կավարտվի 6 ամիս անց, եթե Ռուսաստանը չսկսի հետեւել պայմանագրին՝ ոչնչացնելով պայմանագրի խախտում համարվող բոլոր հրթիռները, եւ դրա հետ կապված սարքերը եւ սարքավորումները», - նշվում է Թրամփի հայտարարությունում:

Վերջին տարիներին Մոսկվան եւ Վաշինգտոնը պարբերաբար միմյանց մեղադրում են ՓՄՀՀՊ-ն խախտելու մեջ:  2018 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ՌԴ-ն 60 օր ունի՝ պայմանագրի «կատարմանը վերադառնալու համար»: Նա հավելել էր, որ եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կկասեցնի պայմանագրով իր պարտավորությունները եւ դա կարող է կատարվել արդեն փետրվարի 2-ին:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ խստորեն կատարում է պայմանագրով իր պարտավորությունները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Մոսկվան շատ լուրջ հարցեր ունի ԱՄՆ-ին ամերիկացիների կողմից պայմանագրի իրականացման կապակցությամբ: Նրա խոսքով, ԱՄՆ-ի կողմից պայմանագրի խախտման վերբերյալ ՌԴ-ին ուղղված մեղադրանքներն անհիմն են, 9M729 հրթիռը, որը կասկածելի է Վաշինգտոնի կողմից, փորձարկվել է պայմանագրով թույլատրված հեռահարության սահմաններում: