Այս տարվա չորրորդ մագնիսական փոթորիկը պետք է տեղի ունենա փետրվարի 20-ին, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Արեգակի ռենտգենյան աստղագիտական լաբորատորիայի կայքին (FIAN):
Գիտնականները նման կանխատեսում են արել՝ հիմնվելով նախորդ գեոմագնիսկան փոթորիկների արանքում արված վերլուծության վրա:
Ֆենոմենն ուսումնասիրելուց հետո հետազոտողները պարզել են, որ նախորդ փոթորիկները, որոնք տեղի են ունեցել հունվարի 5-ին եւ 25-ին, ինչպես նաեւ փետրվարի 1-ին, առաջացել են միեւնույն պատճառով:
Դա թույլ է տվել բացահայտել այն օրինաչափությունը, որով հնարավոր է որոշել հաջորդ փոթորկի ամսաթիվը: Լաբորատորիայի անձնակազմի ասելով՝ նախավերջին եւ նոր երեւույթների միջեւ պետք է ընկած լինի 27 օր:
Եթե նայենք այս ցուցակում երկու փոթորիկների տարեթվերին`2019 թվականի հունվարի 5 եւ 2019 թվականի փետրվարի 1, ապա դժվար չէ նկատել, որ դրանց միջեւ միջակայքը 27 օր է, այսինքն, հավասար է առանցքի շուրջը Արեգակի պտույտին, ասվում է հայտարարության մեջ։
Այս դիտարկումը թույլ է տալիս կանխատեսել հաջորդ փոթորկի ամսաթիվը: Գիտնականները ենթադրել են, որ այս փոթորկից հետո հաջորդ փոթորիկները տեղի կունենան փետրվարի 28-ից մարտի 1-ն ընկած արանքում, ինչպես նաեւ՝ մարտի 19-ից 20-ը:





























