Ռուսաստանը կասեցնում է միջին եւ հեռահար հրթիռների համաձայնագրին իր մասնակցությունը` ի պատասխան ԱՄՆ համանուն գործողությունների: Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Կրեմլի կայքը:
«Մեր պատասխանը հայելային է», – ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաեւ հիշեցրել է, որ Վաշինգտոնում զբաղված են գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտիվ աշխատանքներով: «Մենք նույնն ենք անելու»,- ասել է ՌԴ նախագահը:





























