Հայաստանի և Արցախի մի քանի վայրերում Քարահունջեր են հայտնաբերվել: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մաթեմատիկոս, Հայաստանի հարավում Քարահունջ հինավուրց աստղադիտարանի ուսումնասիրող Վաչագան Վահրադյանը:

Նրա խոսքերով, քարահունջեր են հայտնաբերվել Սիսիանում, Արցախում, Շիրակի մարզում, Գորիսում:

 «Արցախում հայտնաբերված Քարահունջը գտնվում է Ստեփանակերտի եւ Շուշիի միջեւ եղած բնակավայրում», - նշեց մաթեմատիկոսը:

Նա ավելացրեց, որ Քարահունջը մեծ ուշադրության կարիք ունի։

«Այդ նպատակով կկազմակերպվի Քարահունջի պաշտպանության նախաձեռնության անդամների մասնակցությամբ մամուլի ասուլիս», - պարզաբանեց Վաչագան Վահրադյանը: