ԱՄՆ-ը Պետդեպի նոտայով Ռուսաստանին ծանուցել է ՄՓՀՀՊ-ում իր մասնակցությունը դադարեցնելու մասին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը փետրվարի 2-ին սկսում է ՄՓՀՀ պայմանագրից դուրս գալու գործընթացը։ Մայք Պոմպեոն ընդգծել է, որ եթե Ռուսաստանը վեցամսյա ժամկետի ընթացքում չվերադառնա պայմանագրի լիարժեք կատարմանը, այն չեղյալ կհամարվի։
Թրամփը կրկին Ռուսաստանից պահանջել է ոչնչացնել բոլոր հրթիռները եւ դրանց հետ կապված սարքավորումները, որոնք խախտում են պայմանագիրը։ Խոսքը 9М729 հրթիռի մասին է, որի հեռահարությունը, ըստ ամերիկյան կողմի, խախտում է պայմանագրի դրույթները։
Ի պատասխան՝ Ռուսաստանը հայտարարել է ՄՓՀՀՊ-ից իր դուրս գալու մասին։





























