Մոտ տասը տարվա ընթացքում ռոբոտները կարող են գրավել զարգացած երկրների աշխատատեղերի հինգերորդ մասը։ Բացի այդ, ռոբոտները ոչ հեռու ապագայում կենցաղի սովորական մաս կդառնան, եթե, իհարկե, մենք նրանց սովորենք։ Սակայն հարց է, թե իրականում ինչպես մենք կվերաբերվենք նրանց։

Որոշ մասնագետներ կարծում են, որ մարդկանց վերաբերմունքը տեխնոլոգիաներին կարող է նկատելիորեն արագացնել կամ դանդաղեցնել դրանց օգտագործումը կյանքում։ Վերցնենք, օրինակ, գենետիկորեն մոդիֆիկացված բույսերին։ Դրանց տարածման հակառակորդների թիվը չի պակասում։Հիշենք հոլիվուդյան «Արհեստական միտք» ֆիլմը, որում խոսքը հենց ռոբոտների մասին է, որոնք անպետք էին դարձել, եւ մարդիկ որսում ու դաժան շոուներ էին կազմակերպում, որոնք նման էին գլադիատորների մարտի։

Թիմո Գնամսը, Մարկուս Ապելը եւ Բամբերգի ու Վյուրցբուրգի համալսարաններից նրանց գործընկերները հետեւել են, թե ինչպես է փոխվում Եվրոպայի բնակիչների վերաբերմունքը ռոբոտների հանդեպ։ Նրանք վերցրել են Eurobarometer-ի պարբերաբար հարցման 2012, 2014 եւ 2017 թվականների տվյալները։ Եվրոպացիներին, մնացած բաներից բացի, հարցրել են ռոբոտացված համակարգերի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին։

Սկզբում հարցվողները պատասխանել են դրական թե բացասական են նրանք վերաբերում ռոբոտներին ընդհանրապես։ Իսկ հետո տրվել են մանրամասն հարցեր ռոբոտների դերի մասին տարբեր ոլորտներում։ 2017թ․ հարցվածները դրական են գնահատել ռոբոտներին միայն ընդհանուր գծերով։ Միջին գնահատականը եղել է 5,8՝ 9 բալանոց համակարգով։ Սակայն 2012թ, ավելի շատ եվրոպացիներ էին վերաբերում ռոբոտներին առանց զգուշավորության։ Այս մասին գրել է «Գիտություն եւ տեխնիկա»-ն՝ հղում կատարելով Computers in Human Behavior-ի հոդվածին։

Ինչո՞ւ են մարդիկ սկսել վատը մտածել ռոբոտների մասին։ Հետազոտողները կարծում են, թե դրանում մեծ դեր ունի այն հանգամանքը, որ ԶԼՄ-ներում ավելի ու ավելի շատ են գրում, թե ռոբոտները շուտով կզբաղեցնեն բոլոր աշխատատեղերը։