Կալուգայի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով մարզում Ներքին գործերի նախարարության վարչությանը:

Ավտոբուսում կար 48 մարդ, այդ թվում՝ 33 երեխա:

Պատահարը տեղի է ունեցել Կալուգայի մարզի Բաբինինսկի շրջանում՝ ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրում՝ Իզվեկով բնակավայրի մոտակայքում: