Կալուգայի մարզում  ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների մեջ, ճշտված տվյալների համաձայն, ՌԴ-ի երկու հայազգի քաղաքացի՝ 2008 թվականի ծնված Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ռուսաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Այժմ նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում։ Մյուս տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են․ հայտնում են դեսպանատնից։

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին Մոսկվայի ժամանակով 09:15-ի շրջանում, Կալուգա-Վյազմա ավտոճանապարհի 128-րդ կիլոմետրի վրա ավտոբուսն ընկել է ջրատար առվի մեջ: 33 մարդ տուժել է, կա 7 զոհ, որից 4-ը երեխաներ են: Պատահարի փաստով երկու քրեկան գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 264 հոդվածով («Ճանապարհային երթեւեկության կանոնների եւ տրանսպորտային միջոցների շահագործման խախտում») եւ ՌԴ ՔՕ 238 հոդվածով («Անվտանգության պահանջներին անհամապատասխան ծառայությունների մատուցում, որոնք անզգուշորեն երկու եւ ավելի անձանց մահվան պատճառ են դարձել»):

Ավտոբուսը պատկանում է անհատ ձեռնարկատիրոջը: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ ավտովթարի պահին ավտոբուսում 48 մարդ էր գտնվում, այդ թվում՝ 33 երեխա: Նրանք ուղեւորվում էին Կալուգա մրցումների: