SpaceX-ը Starship տիեզերանավի շարժիչի առաջին փորձարկումներն է անցկացրել։ Այս մասին Թվիթերում տեղեկացրել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։

«Այնքան հպարտ եմ SpaceX-ի թիմի հիանալի աշխատանքի համար»,- գրել է Մասկը։

Նրա խոսքով՝ ընկերությունը փորձարկել է Raptor շարժիչը, որը նախատեսված է Starship միջմոլորակային նավի համար, հաղորդում է Gazeta-ն։