«GАYs. նրանք փոխել են աշխարհը: Իրականություն եւ առասպելներ հանրահայտ գեյերի կյանքից» վերնագրով գիրք է երեկ ներկայացվել Ռուսաստանում: Գիրքն արդեն հայտնվել է գրախանութներում, սակայն սահմանափակ տպաքանակ ունի: Ըստ worldru.ru-ի` հեղինակը Վիկտորյա Դեգտրյաեւան է, հրատարակվել է որպես «Վիտալի Վուլֆը ներկայացնում է» շարքի շարունակություն:
Գիրքը պատկերազարդ է, այնպես որ այն կարելի է համարել նվերի համար հարմար տարբերակ: Ի դեպ, հեղինակը շեշտը չի դրել հերոսների անկողնային կյանքի վրա, այնպես որ գռեհիկ պատկերներ գրքում չկան:
Իսկ գրքի հերոսներ են դարձել արտասահմանցի եւ ռուսաստանցի հանրահայտ անձինք` Պյոտր Չայկովսկի, Սերգեկ Դյագիլեւ, Ջորջ Մայքլ, Դոմենիկո Դոլչե եւ Ստեֆանո Գաբանա, Ֆրեդի Մերկյուրի, էլթոն Ջոն, Ջաննի Վերսաչե, Քրիստիան Դիոր, Իվ Սեն Լորան, Օսկար Ուայլդ, Սթիվեն Ֆրայդ: Գրքում ժամանակակից գեյ-ուղղության ներկայացուցիչներ ընդգրկված չեն:




























