Վենեսուելայում ուժ կիրառելու հնարավորության մասին Թրամփի հայտարարությունը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը: Ղրղզա-ռուսական սլավոնական համալսարանում ելույթ ունենալիս այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ն չի թաքցնում, որ ցանկացած գնով ցանկանում է փոխել ռեժիմը,-ասել է նախարարը,-այսպիսով, երեկ Թրամփն ասել է, որ սեղանին թողնում է ռազմական միջամտության տարբերակը: Սա խաթարում է միջազգային իրավունքի բոլոր հիմքերը:
Ռուսաստանն աջակցում է Ուրուգվայի եւ Մեքսիկայի՝ Վենեսուելայում ճգնաժամի կարգավորման նախաձեռնությունը, հավելել է Լավրովը:





























