ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Իրաքում ամերիկյան զորքեր թողնել, որպեսզի հարեւան Իրանին հետեւի եւ նրա վրա ճնշում գործադրի: Նա այս մասին ասել է CBS News-ի հետ հարցազրույցում:
«Ես ուզում եմ Իրանին հետեւել»,- ասել է Թրամփը փետրվարի 3-ի եթերում:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ զորքերն այդ կերպ կկարողանան հետեւել Իրանին, իսկ եթե «խնդիրներ առաջանան կամ որեւէ մեկը ցանկանա միջուկային զենք ստեղծել», ապա Վաշինգտոնն այդ մասին առաջինը կիմանա:
«Մենք Իրաքում կառուցել ենք անհավանական եւ թանկարժեք ռազմաբազա: Այն կատարյալ դիրք ունի, որպեսզի հետեւի Մերձավոր Արեւելքի տարբեր հատվածներին»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ բազան պահպանելու մտադրության պատճառներից մեկն է «Իրանին մի փոքր հետեւելը, քանի որ Իրանը իրական խնդիր է»:
Թրամփն, այնուամենայնիվ, ընդունել է, որ Իրաքում ԱՄՆ զորքերի գտնվելը սխալ էր:





























